Ռոման Գոցիրիձե. Ես գալիս եմ «Ազգային շարժման» նախագահության չափանիշներ սահմանելու առաջարկով, ունենա քաղաքական գործունեության փորձ, չկրի  բեղմորուք
Ռոման Գոցիրիձե. Ես գալիս եմ «Ազգային շարժման» նախագահության չափանիշներ սահմանելու առաջարկով, ունենա քաղաքական գործունեության փորձ, չկրի բեղմորուք

Իջեցված չափանիշների պատճառով հանդես եմ գալիս «Ազգային շարժման» նախագահի թեկնածուների ընտրության մի քանի չափանիշներ սահմանելու առաջարկով,- այս մասին սոցցանցում գրում է «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն։

Ինչպես գրում է Գոցիրիձեն, ինքը չի պատրաստվում մասնակցել մրցույթին։

Այն բանից հետո, երբ մի քանի հոգի իրենց թեկնածությունն առաջադրեցին «Ազգային շարժման» նախագահի պաշտոնում, շատերը ցանկացան նման որոշում կայացնել։ Որպեսզի այս գործընթացն անկառավարելի չդառնա ցածր չափանիշների պատճառով, առաջարկում եմ թեկնածուների ընտրության մի քանի չափանիշներ սահմանել, մասնավորապես.

1. Պետք է լինի կոմպետենտ,

2. Պետք է ունենա քաղաքական գործունեության բավարար փորձ,

3. Պետք է լինի ծանր քաշային (ինչը չի նշանակում միայն ֆիզիկական քաշ, թեև դա նույնպես վատ չի լինի, փողոցային գործողություններ վարելու համար),

4. Չպետք է կրի բեղմորուք։

Մասնակցելո՞ւ եմ այս մրցույթին, թե՞ ոչ։ Ցավոք, ոչ: Ես չեմ բավարարում վերջին՝ չորրորդ չափանիշը»,- գրել է Ռոման Գոցիրիձեն։