Ռոման Գոցիրիձե. Վաղ թե ուշ Նիկա Մելիան կուսակցություն կստեղծի իր համախոհների հետ, շատ հեշտ է կանխատեսել
Ռոման Գոցիրիձե. Վաղ թե ուշ Նիկա Մելիան կուսակցություն կստեղծի իր համախոհների հետ, շատ հեշտ է կանխատեսել

Վաղ թե ուշ Նիկա Մելիան իր համախոհներով կուսակցություն է ստեղծելու, դա շատ հեշտ է կանխատեսել, ասել է «Եվրոօպտիմիստների» անդամ Ռոման Գոցիրիձեն՝ մեկնաբանելով «Ազգային շարժում»-ում ընթացող գործընթացները։

Նրա խոսքով, «Ազգային շարժումը» վերջին մեկ տարվա ընթացքում ինքնավնասման ռեժիմում է:

«Ես չգիտեմ՝ մանիֆեստն ինչ կլինի, ով կստորագրի, ով ոչ, ում կհեռացնեն կուսակցությունից, ում ոչ։ Մի բան փաստ է, որ այս մեկ տարվա ընթացքում «Ազգային շարժումը» ինքնավնասման ռեժիմում է։ Տեղի ունեցածը շատ վատ է։ Այն, որ վաղ թե ուշ Նիկա Մելիան իր համախոհներով կուսակցություն կստեղծի, շատ հեշտ է կանխատեսել»,- ասել է Գոցիրիձեն։