Իտալական «Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ,- այս մասին տեղեկացնում է հայտնի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան:
Լրագրողի փոխանցմամբ, 31-ամյա Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2022 թվականի գարուն և ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռաոլին արդեն բանակցություններ է անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի այժմյան պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է ընթացիկ սեզոնի ավարտին: