Ռոբին Դաննիգան. Հուսով եմ, վրացիները լավ կմտածեն, թե ում օգտին են ձայն տալիս, և կհամոզվեն, որ պաշտոններ կզբաղեցնեն վրաց ժողովրդի կամքն արտահայտող մարդիկ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում շատ է խոսվում քաղաքական կուսակցությունների և քաղաքական թեկնածուների մասին, բայց ընտրություններում ամենակարևորը ընտրողն է, ով իրավունք ունի իմանալու, թե ինչ են իրենցից ներկայացնում կուսակցությունները, ում օգտին քվեարկում են,- ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի գործարկենք այսպես կոչված «Ընտրական կողմնացույց 24»-ը: Ես ուզում եմ մի փոքր խոսել, թե ինչպես է աշխատելու այս գործիքը: Նախընտրական քարոզարշավի սեզոնին շատ է խոսվում քաղաքական կուսակցությունների և քաղաքական թեկնածուների մասին, բայց ընտրություններում ամենակարևորը ընտրողն է։ Վրաց ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչ են իրենցից ներկայացնում այն կուսակցությունները, որոնց օգտին քվեարկում է»,- ասել է դեսպանը։
Ռոբին Դաննիգանը հույս ունի, որ «ընտրողները զգույշ կլինեն, թե ում օգտին կքվեարկեն»։
«Սա է պատճառը, որ մենք համագործակցում ենք Գերմանիայի և Եվրամիության հետ այս նախագծի շուրջ, որպեսզի վրացի ընտրողները դուրս գան, քվեարկեն, իմանան, որ իրենց ձայնը գաղտնի է: Նրանք գիտեն, որ ընտրություններն արդար են, և կուսակցությունները, որոնց օգտին քվեարկում են, ներկայացնում են այն, ինչ ցանկանում են իրենք՝ վրացի ընտրողները։ Հուսով եմ՝ վրացիները մեծ ուշադրություն կդարձնեն, թե ում օգտին կտան իրենց ձայնը և կհամոզվեն, որ քվեարկությամբ կպաշտոնավարեն այն մարդիկ, ովքեր արտահայտում են վրաց ժողովրդի կամքը»,- ասել է Ռոբին Դաննիգանը։