Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպայի օրվա կապակցությամբ ժամանել է Ուկրաինա։
Կիևի երկաթուղային կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեպանչուկը։
«Ես վերադարձա քաջերի երկիր՝ Կիև՝ Եվրոպայի օրը»,- գրել է Ռոբերտա Մեցոլան X սոցիալական ցանցում։