Ռոբերտա Մեցոլան հայտարարում է, որ Եվրախորհրդարանը մշտական ​​ներկայացուցչություն կբացի Կիևում՝ Ուկրաինայի հետ ամենօրյա համագործակցության համար

15:52, 17.09.2025

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրախորհրդարանը Կիևում կբացի իր մշտական ներկայացուցչությունը՝ Ուկրաինայի հետ ամենօրյա համագործակցության նպատակով։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մեցոլան այս մասին ասել է Գերագույն ռադայում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, Կիև կատարած այցի նպատակն է Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը։

«Մենք բացում ենք Եվրախորհրդարանի մշտական ներկայացուցչությունը Կիևում՝ Ուկրաինայում ներկա լինելու և ամեն օր այստեղ՝ ձեր կողքին աշխատելու համար», – հայտարարել է Մեցոլան։

Նա նշել է, որ սա Եվրոպայի պարտավորությունն է ուկրաինացիների առաջ, և այժմ այդ պարտավորությունն իրագործվում է։

«Մենք այստեղ ենք՝ ձեզ հետ, և եկել ենք՝ մնալու։ Մենք նաև հայտարարում ենք՝ դուք երբեք մենակ չեք լինի։ Երբ խաղաղությունը հաստատվի, մենք կշարունակենք կանգնել ձեր կողքին վերականգնման և կառուցման գործընթացում», – ասել է Մեցոլան, որը այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։

Նմանատիպ