Ռոբերտա Մեցոլան դատապարտում է ԱՄՆ պատժամիջոցները նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի և չորս այլ եվրոպացիների նկատմամբ
Ռոբերտա Մեցոլան դատապարտում է ԱՄՆ պատժամիջոցները նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի և չորս այլ եվրոպացիների նկատմամբ

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան դատապարտում է ԱՄՆ-ի կողմից նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի և ևս չորս եվրոպացիների նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Այդ մասին Ռոբերտա Մեցոլան գրում է սոցիալական X ցանցում։

Նրա խոսքով՝ Թիերի Բրետոնի և մյուսների նկատմամբ ճանապարհորդության արգելք սահմանելը միայն այն պատճառով, որ նա կատարել է եվրահանձնակատարի պարտականությունները, անընդունելի է։

Եվրոպական խորհրդարանի նախագահը պահանջում է այդ սահմանափակումների վերացումը։

«Եվրոպական խորհրդարանի անունից պահանջում եմ դրա արագ վերացումը», – գրում է Ռոբերտա Մեցոլան։

Տեղեկատվության համար նշենք, որ Պետդեպարտամենտը արգելել է ԱՄՆ մուտքը հինգ անձանց, որոնք ամերիկյան առցանց հարթակներում իրականացրել են նյութերի ցենզուրա։