Ռոբերտա Մեցոլա. Եվրախորհրդարանի աջակցությունը մնում է անսասան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև նրա ժողովրդի եվրոպական նկրտումների նկատմամբ
Ռոբերտա Մեցոլա. Եվրախորհրդարանի աջակցությունը մնում է անսասան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև նրա ժողովրդի եվրոպական նկրտումների նկատմամբ

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան սոցցանցում գրում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին:

Ինչպես նշում է Մեցոլան, Եվրախորհրդարանի աջակցությունը մնում է անսասան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայից 16 տարի անց Եվրախորհրդարանի աջակցությունը մնում է անսասան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև նրա ժողովրդի եվրոպական նկրտումների նկատմամբ»,- գրել է Մեցոլան։