Ռոբերտա Մեցոլա - Եվրամիությունը պետք է կանգնի իր ոտքերի վրա և ստեղծի պաշտպանական միություն
Ռոբերտա Մեցոլա - Եվրամիությունը պետք է կանգնի իր ոտքերի վրա և ստեղծի պաշտպանական միություն

Եվրամիությունը պետք է կանգնի իր ոտքերի վրա և ստեղծի պաշտպանական միություն, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան իսպանական «El Mundo» հրատարակությանը տված հարցազրույցում։

Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի կարծիքով՝ Եվրամիությունը պետք է ստեղծի իր անվտանգության կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ին լրացնելու համար։

Ռոբերտա Մեցոլայի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ պատերազմի պատճառով Եվրոպան գտնվում է ծայրահեղ անկայուն իրավիճակի եզրին, և Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ով կմտնի Սպիտակ տուն։

«Եվրամիությունը միշտ պետք է լինի ավելի ուժեղ, ավելի համահունչ և ավելի արդյունավետ։ Ես նույնն եմ ասում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրական անվտանգության ու պաշտպանության միություն ստեղծելուն։ Այն միությունը, որը մենք վաղուց էինք խնդրում, որը կլրացնի ՆԱՏՕ-ն և չի մրցի Եվրամիության հետ։ Հունվարին ԱՄՆ-ում կլինի նոր նախագահ և, համապատասխանաբար, նոր վարչակազմ։ Կլինեն նաև նոր Սենատ և նոր Կոնգրես, որոնք մեր գործընկերներն են Ուկրաինային օգնելու հարցում: Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել աշխատել միասին»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։