Ռոբերտա Մեցոլա .Ես Եվրախորհրդարանի ընտրությություններում իմ ձայնը ֆիքսված, օգտագործեք ձեր ձայնը, այլապես ձեր փոխարեն ուրիշը կկայացնեն որոշում
Ռոբերտա Մեցոլա .Ես Եվրախորհրդարանի ընտրությություններում իմ ձայնը ֆիքսված, օգտագործեք ձեր ձայնը, այլապես ձեր փոխարեն ուրիշը կկայացնեն որոշում

 

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Մալթայում արել է իր ընտրությունը։

«Պարտականությունը կատարված է։ Ես գրանցել եմ իմ ձայնը 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում։ Օգտագործիր ձայնդ, այլապես քո փոխարեն ուրիշը կորոշի»,- գրել է Մեցոլան սոցցանցում։

Մալթայում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան ժամը 07:00-ին, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 22:00-ն։

Մալթան Եվրամիության ամենափոքր երկիրն է, սակայն ունի բարձր ընտրական ակտիվություն։ Ընտրողների մասնակցությունը 2019 թվականին կազմել է 73%, որին գերազանցել են միայն Բելգիան և Լյուքսեմբուրգը։ Նշենք, որ երկրում ընտրություններին մասնակցությունը պարտադիր է։

Մալթան նոր Եվրախորհրդարանում կունենա վեց ներկայացուցիչ։