Ռոբերտա Մեցոլա. ԵՄ ընդլայնումը նշանակում է ավելի ուժեղ ԵՄ, Եվրախորհրդարանը ողջունում է անդամակցող երկրների առաջընթացը
Եվրամիության ընդլայնումը նշանակում է ավելի ուժեղ Եվրամիություն,- այս մասին «Twitter»-ի էջում գրում է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Ռոբերտա Մեցոլայի խոսքով, Եվրախորհրդարանը ողջունում է միանալ ցանկացող երկրների առաջընթացը։
«Եվրախորհրդարանը ողջունում է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրների առաջընթացը։ Այսօր Եվրահանձնաժողովի հանձնարարականները միլիոնավոր մարդկանց նոր հույս ու մաքուր եվրոպական ճանապարհ են տվել դեպի ազատություն, խաղաղություն և կայուն ապագա»,- գրել է Ռոբերտա Մեցոլան։