Ռոբերտա Մեցոլա. Որպես ռուսական ժողովրդավարության ամենաուժեղ պաշտպան Ալեքսեյ Նավալնին ցուցաբերեց անհավանական քաջություն, իմ մտքերը նրա կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվանը։
Ինչպես գրում է Մեցոլան սոցցանցում, նրա մտքերը Նավալնիի կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են, որոնց համար սա մեծ ողբերգություն է։
«Սա սարսափելի նորություն է։ Որպես ռուսական ժողովրդավարության ամենաուժեղ պաշտպան՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում դրսևորեց անհավանական քաջություն։ Իմ մտքերը նրա կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են, ում համար սա մեծ ողբերգություն է»,- գրել է Մեցոլան։