Ռոբերտա Մեցոլա. Ուկրաինան պետք է աջակցություն ստանա, նույնը վերաբերում է Մոլդովային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային
Ռոբերտա Մեցոլա. Ուկրաինան պետք է աջակցություն ստանա, նույնը վերաբերում է Մոլդովային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային

Ուկրաինան պետք է աջակցություն ստանա, նույնը վերաբերում է Մոլդովային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

«Համաձայնությունը միշտ էլ հնարավոր է։ Ինչ վերաբերում է ընդլայնմանը, ապա շատ պարզ է, որ դա շահեկան իրավիճակ է։ Ուկրաինային պետք է տրվի այն բարոյական, քաղաքական, ֆինանսական աջակցությունը, որն արժանի է, և դա անհրաժեշտ է մեր իսկ անվտանգության համար։ Նույնը վերաբերում է Մոլդովային, Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային։ Ես Եվրոպական խորհրդի յուրաքանչյուր նիստում ասում եմ, որ մենք կցանկանայինք որոշում կայացնել Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենին միանալու վերաբերյալ։ Ես չեմ կարող հավատալ, որ հիմա 2023 թվականի դեկտեմբերն է, և մենք դեռ խոսում ենք Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիների միանալու մասին»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։