Ռոբերտա Մեցոլա. Շնորհավորում եմ վրաց ժողովրդին երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ, Վրաստանը հպարտ է, որ ստացել է թեկնածուի կարգավիճակ, դա նշանակում է հույս
Ռոբերտա Մեցոլա. Շնորհավորում եմ վրաց ժողովրդին երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ, Վրաստանը հպարտ է, որ ստացել է թեկնածուի կարգավիճակ, դա նշանակում է հույս

Շնորհավորում եմ վրաց ժողովրդին՝ երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ,- այս մասին «Twitter»-ի իր էջում գրում է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Մենք լսեցինք ձեր ձայնը և ձեր եվրոպական ձգտումները։ Այսօր Վրաստանը հպարտ է, որ ստացել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Սա նշանակում է հույս»,- գրում է Ռոբերտա Մեցոլան։

Բացի այդ, Եվրախորհրդարանի նախագահը նշում է, որ սա պանծալի օր է Եվրոպայի, Ուկրաինայի և Մոլդովայի համար։

«Բոլորի համար, ովքեր պայքարում են մեր արժեքների համար, բոլորի համար, ովքեր նայում են Եվրոպային որպես հույսի փարոս։ Մենք կատարել ենք մեր խոստումները: Մենք պատմություն կերտեցինք: Հիմա մենք միասին կգրենք ապագան»,- գրում է Ռոբերտա Մեցոլան։

Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։