Ռոբերտա Մեցոլա. Մի բան պարզ է, որ Եվրոպան չի կարող հզոր լինել առանց հզոր Գերմանիայի
Մի բան պարզ է, որ Եվրոպան չի կարող հզոր լինել առանց հզոր Գերմանիայի։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Այս մասին մալթացի քաղաքական գործիչը նշել է Բուդապեշտում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
Մեցոլայի խոսքով՝ «Եվրոպական քաղաքական միությունը» առաջիկա ամիսներին պատրաստ կլինի։
«Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ մի քանի ամիսներին, երբ կոչ կանենք քաղաքական կայունության, երբ բոլոր կողմերին կոչ կանենք պատասխանատու գործել»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխող կոալիցիան, որը ձևավորվել էր 2021 թվականի վերջին կայացած ընտրություններից հետո, փլուզվեց տնտեսական հարցերի շուրջ երկարատև վեճի պատճառով։
Կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է պաշտոնանկ անել ֆինանսների նախարար, կոալիցիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդներին և հայտարարել, որ 2025 թվականի հունվարին Բունդեսթագում վստահության քվե կանցկացնի նոր կառավարությանը։
Ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական միության» առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ ցանկանում է Շոլցի կառավարությանը վստահության քվե անցկացնել արդեն հաջորդ շաբաթ։