Ռոբերտա Մեցոլա. Մենք ողջունում ենք ցանկացած հնարավորություն քննարկելու, որ բոլոր երկրները պահպանում են պատժամիջոցները, դա չի բացառում ողջունելի ուղին, որով գնում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը կամ Արևմտյան Բալկանյան երկրները
Ռոբերտա Մեցոլա. Մենք ողջունում ենք ցանկացած հնարավորություն քննարկելու, որ բոլոր երկրները պահպանում են պատժամիջոցները, դա չի բացառում ողջունելի ուղին, որով գնում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը կամ Արևմտյան Բալկանյան երկրները

Մենք ողջունում ենք ցանկացած հնարավորություն քննարկելու, որ բոլոր երկրները պահպանում են պատժամիջոցները, դա չի բացառում ողջունելի ուղին, որով գնում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը կամ Արևմտյան Բալկանյան երկրները,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Մեցոլան, այն ամենը, ինչը երկրներին միավորում է մեկ սեղանի շուրջ՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ լուծում գտնելու համար, շատ կարևոր է։ Նրա խոսքով, կարեւոր է նաեւ այն փաստը, որ Պրահայից հետո Եվրոպական քաղաքական միության հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոլդովայում։

«Մենք պետք է պաշտպանենք այն երկրներին, որոնք դեռևս Եվրամիության անդամ չեն, որոնք միացել են Ռուսաստանի դեմ մեր սահմանած պատժամիջոցներին և վտանգի տակ են գտնվում իրենց սպառնացող հարևանի կողմից։ Դա Մոլդովան է։ Մենք ողջունում ենք ցանկացած հնարավորություն քննարկելու և ապահովելու, որ բոլոր երկրները պահպանեն պատժամիջոցները և կիրառեն դրանք։ Դա չի բացառում նաև այն ողջունելի ուղին, որով գնում են ԵՄ թեկնածու երկրները։ Լինի դա Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, թե Արեւմտյան Բալկանների պետությունները։ Մենք այս խոստումը տվել ենք հուլիսին և պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։