Ռոբերտա Մեցոլա. Մենք հուսով ենք, որ չենք շարունակի շրջանաձև քայլել, մենք ողջունեցինք Եվրահանձնաժողովի հանձնարարականը Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Վրաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ
Ռոբերտա Մեցոլա. Մենք հուսով ենք, որ չենք շարունակի շրջանաձև քայլել, մենք ողջունեցինք Եվրահանձնաժողովի հանձնարարականը Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Վրաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ

Մենք ողջունում ենք Եվրահանձնաժողովի հանձնարարականը Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Վրաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը ԵՄ ընդլայնման հաստատակամ կողմնակիցն է։

«Մեզ համար Եվրամիության ընդլայնումն ամենահաջող ու հզոր գործիքն էր։ Դա բոլորի համար փոխադարձ շահ է: Մենք դա տեսել ենք անցյալում: Այսօր մենք հույս ունենք, որ չենք շարունակելու շրջանաձեւ քայլել, քանի որ եթե հույս տանք, ապա դա պետք է ուղեկցվի շոշափելի ու կոնկրետ արդյունքներով։ Հակառակ դեպքում հույսը կվերանա, և երկրորդ՝ դատարկությունը կլրացնեն նրանք, ովքեր նպաստում են մեր անմիջական միջավայրում անկայունությանը: Մեզանից ոչ ոք դա չի ուզում: Մենք այսօր և վաղը հստակ ուղերձներ կհղենք։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք ողջունել ենք Եվրահանձնաժողովի հանձնարարականը, առաջին հերթին, Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Վրաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք դա և կշարունակենք քննարկել հաջորդ քայլերը»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։