Ռոբերտա Մեցոլա. Ամենավատ ազդանշանը կարող է լինել այն, որ մենք Ուկրաինային տանք նպատակներ և ժամկետներ, որոնք մենք ինքներս չենք կարող իրականացնել
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասում է, որ ԵՄ-ն կարող է առաջարկել Ուկրաինային ԵՄ-ին միանալու որոշ առավելություններ, նախքան դա պաշտոնապես տեղի ունենա:
«The Guardian»-ին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ առավելությունները կարող են լինել առևտրային մաքսատուրքերը հանելը և Կիևին ներքին շուկաներ մուտք գործելը մինչև լիարժեք անդամակցությունը:
Մեցոլան ցանկանում է, որ պաշտոնական բանակցությունները սկսվեն Սուրբ Ծնունդից առաջ:
«Ես սպասում եմ կոնկրետ արդյունքի, քանի որ ամենավատ ազդանշանը կարող է լինել այն, որ մենք այդ մարդկանց տանք նպատակներ և ժամկետներ, որոնք մենք ինքներս չենք կարող իրականացնել»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։