Ռոբերտ Փիցոյի վրա հարձակման մեջ կասկածվողին դատարանը թողել է կալանքի տակ
Ռոբերտ Փիցոյի վրա հարձակման մեջ կասկածվողին դատարանը թողել է կալանքի տակ

«Դատարանը կալանքի տակ է թողել Ռոբերտ Փիցոյի վրա հարձակման մեջ կասկածվողին»,- հայտնում են սլովակական լրատվամիջոցները։

Մասնագիտացված քրեական դատարանի դատավորը համաձայնել է դատախազի միջնորդությանը և որոշել մեղադրյալին պահել կալանքի տակ։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, սրա պատճառը կասկածյալի թաքնվելու վտանգն է եղել։ Դատարանը շուրջ երեքուկես ժամ քննարկեց ամբաստանյալի ազատազրկման հարցը։

Ամբաստանյալն ունի օրենքով սահմանված ժամկետ՝ նշելու, թե արդյոք նա բողոքարկելու է որոշումը, որը կարող է վերանայվել Գերագույն դատարանի կողմից: Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար 71-ամյա տղամարդուն սպառնում է 25 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Տեղեկության համար՝ մայիսի 15-ին հարձակվողը հինգ հրազենային վնասվածք է հասցրել Սլովակիայի վարչապետին։ Փիցոյի վիճակը կայուն է, բայց ծանր։ Բժիշկներն այս փուլում նպատակահարմար չեն գտնում նրան տեղափոխել Բրատիսլավա։