Ռոբերտ Քոչարյանը, ում այսօր ձերբակալել են, Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում այսօր ձերբակալել են, Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ Քոչարյանն ինքնազգացողության վատթարացում է ունեցել բարձր զարկերակային ճնշման պատճառով, ինչի հետևանքով շտապօգնություն է կանչվել, և նրան տեղափոխել են բժշկական հաստատություն՝ հետազոտման համար:
Ի գիտություն՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, այսօր ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացող քրեական գործի շրջանակներում:
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ ձերբակալությունը երկրի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ և այլ քննչական գործողություններ է իրականացրել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում:
Այս փուլում Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չի տարածել: