Ռոբերտ Քենեդի կրտսերն իր փոխնախագահի թեկնածու է առաջադրել փաստաբան Նիկոլ Շանահանին
ԱՄՆ-ի նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերն իր վարչակազմի փոխնախագահի թեկնածու է առաջադրել փաստաբան և բարերար, 38-ամյա Նիկոլ Շանահանին։
Շանահանը Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինի նախկին կինն է։
Ինչպես գրում է «BBC»-ն, 70-ամյա Ռոբերտ Քենեդիի նախագահության շանսերը զրոյական են։ Քվեաթերթիկում հայտնվելու նախապայմաններից է փոխնախագահի թեկնածուի առաջադրումը։