Ռոբերտ Ֆիցոյին սպանելու փորձը վերաորակվել է որպես ահաբեկչական գործողություն
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին սպանելու փորձը վերաորակվել է որպես ահաբեկչական գործողություն։ Այս մասին տեղեկություն է տարածում Սլովակիայի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան։
Սլովակիայի գլխավոր դատախազը սոցցանցում գրում է, որ այսօր ամբաստանյալին հայտնել են արարքի իրավական որակավորման փոփոխության մասին, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդումը հետագայում իրավաբանորեն որակվելու է որպես ահաբեկչության առանձնապես ծանր հանցագործություն»,- ասել է Մարոշ Ժիլինկան։
Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակվել են մայիսի 15-ին։ Հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 71-ամյա Յուրայ Ցինտուլան, ով մոտ տարածությունից չորս անգամ կրակել էր Սլովակիայի վարչապետի վրա։