Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Մեդիայի տվյալներով՝ կառավարական Airbus A319 ինքնաթիռը Բրատիսլավայի օդանավակայանից թռել է տեղական ժամանակով մոտավորապես 15:00-ին և վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 21:30-ին Վնուկովոյի օդանավակայանում։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները արգելել էին Սերբիայի և Սլովակիայի ղեկավարների ինքնաթիռներին հատել իրենց օդային տարածքը՝ Մոսկվայում անցկացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Ինչպես նշում է մեդիան, Սլովակիայի կառավարությունը կառավարական ինքնաթիռի համար այլընտրանքային թռիչքային ուղի էր փնտրում։