Ռոբերտ Ֆիցոն կոչ է անում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Կայա Կալասին և Անտոնիո Կոշտային հեռու մնալ Վոլոդիմիր Զելենսկու շանտաժից՝ կապված 90 միլիարդ դոլարի վարկի հետ
Եթե Ուկրաինայի նախագահը շարունակի այսպես վարվել, ապա Հունգարիայից բացի, այլ երկրներ նույնպես կարող են արգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ եթե Եվրամիությունում մեկ անձ արգելափակի 90 միլիարդ եվրո, նրա հասցեն կհաղորդվի Ուկրաինայի զինված ուժերին։
Ռոբերտ Ֆիցոն լիակատար համերաշխություն է հայտնում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
«Ես պաշտոնապես պահանջում եմ, որ Եվրամիության բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, հեռանան այս անպարկեշտ շանտաժից», – ասել է Ֆիցոն։