Ռոբերտ Ֆիցո. Ես լիովին հարգում եմ հունգարացի քաղաքացիների որոշումը և պատրաստ եմ ինտենսիվ համագործակցության նոր վարչապետի հետ
Ես լիովին հարգում եմ հունգարացի քաղաքացիների որոշումը և պատրաստ եմ ինտենսիվ համագործակցության Հունգարիայի նոր վարչապետի հետ, – գրում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը շնորհավորում է Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ես լիովին հարգում եմ Հունգարիայի քաղաքացիների որոշումը երեկվա խորհրդարանական ընտրություններում և պատրաստ եմ ինտենսիվ համագործակցության Հունգարիայի նոր վարչապետի հետ, որին շնորհավորում եմ ընտրությունների արդյունքների կապակցությամբ», – գրում է Ֆիցոն սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Սլովակիայի կառավարության նպատակները մնում են անփոփոխ։
«Մենք հանձնառու ենք Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերություններին։ Սլովակիայի կառավարությունը աջակցում է Վիշեգրադյան խմբի ձևաչափի վերածննդին։ Մենք աջակցում ենք Հունգարիայի հետ համատեղ մոտեցմանը՝ մեր էներգետիկ շահերի պաշտպանության առումով։ Ես կարծում եմ, որ Դրուժբա խողովակաշարի վերականգնման նկատմամբ դեռևս մեծ հետաքրքրություն կա Սլովակիայից, Հունգարիայից և ամբողջ Կենտրոնական Եվրոպայից», – ասել է Ռոբերտ Ֆիցոն։