Ռոբերտ Ֆիցո. Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ուկրաինական կողմի համաձայնության
Ռոբերտ Ֆիցո. Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ուկրաինական կողմի համաձայնության

Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ուկրաինական կողմի համաձայնության. այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ինչպես Ֆիցոն գրում է սոցիալական ցանցում, չնայած որոշ հարցերի շուրջ տարաձայնություններին, ինքը և Վոլոդիմիր Զելենսկին շահագրգռված են երկրների միջև բարեկամական հարաբերություններով։

«Չնայած որոշ հարցերի շուրջ տարբեր տեսակետներին, մենք ընդհանուր շահ ունենք Սլովակիայի և Ուկրաինայի միջև լավ ու բարեկամական հարաբերություններ հաստատելու հարցում։ Ես հաստատել եմ, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումներին, քանի որ Սլովակիան ցանկանում է, որ Ուկրաինան՝ որպես մեր հարևան, լինի կայուն և ժողովրդավարական երկիր։ Նաև ընդգծել եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտությունում խաղաղության համաձայնագիրն անհնար է առանც ուկრაինական կողմի համաձայնության»,- գրել է Ֆիցոն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հեռախոսազրույցի ընթացքում քնნարկել են Ուკრაինայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցը։

Ինչպես Ուկრაինայի նախագահ Վոլոդիմիր Զელենսկին գրել էր սոցիալական ցանցում, կարևორ էր լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկრაինայի անդամակցությանը Եվրամիությանը։