Ռոբերտ Ֆիցո. ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը դիտարկում են Ուկրաինա զորքեր տեղակայելու հարցը
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը քննարկում են Ուկրաինայում զորքերի տեղակայման հարցը, կառավարության և Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Սլովակիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Բրատիսլավան երբեք առաջարկ չի ներկայացնի Ուկրաինայում սլովակ զինվորների ներկայությունը հաստատելու վերաբերյալ։
Ըստ Ռոբերտ Ֆիցոյի, որոշ անդամ երկրներ թույլ են տվել, որ իրենց և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրից հետո ՆԱՏՕ-ի զինվորները գործեն Ուկրաինայի տարածքում, սակայն հայտնի չէ, թե ինչ խնդիրներ են նրանք կատարելու Ուկրաինայում, քանի որ նյութերը գաղտնի են։
«Սլովակիայից ոչ մի զինվոր չի գնա Ուկրաինա»,- ասել է Ռոբերտ Ֆիցոն։