Ռոբերտ Ֆարլե. Վրաստանում մենք հիմա տեսնում ենք նույն զարգացումը, ինչ տեսանք Ուկրաինայում, ամերիկացիները հեղաշրջում արեցին, և ի վերջո դա հանգեցրեց պատերազմի
Ռոբերտ Ֆարլե. Վրաստանում մենք հիմա տեսնում ենք նույն զարգացումը, ինչ տեսանք Ուկրաինայում, ամերիկացիները հեղաշրջում արեցին, և ի վերջո դա հանգեցրեց պատերազմի

Վրաստանում մենք հիմա տեսնում ենք իրադարձությունների այնպիսի զարգացում, ինչպիսին տեսանք Ուկրաինայում, և այդ զարգացումը վտանգավոր է,- Բունդեսթագի նիստում Վրաստանի հարցի քննարկման ժամանակ ասել է Բունդեսթագի պատգամավոր Ռոբերտ Ֆարլեն։

Նրա խոսքով, միշտ այսպես է սկսվում, երբ Եվրամիությունը երկրին մեծ գումարներ է առաջարկում զարգացման համար, մեծ խոստումներ է տալիս ու խոսում ժողովրդավարության մասին։

«Այսօր ես արդեն մի քանի անգամ նկատել եմ դա Միխայել Ռոթից և մյուսներից, բայց այսօր ոչ ոք չի խոսում այն ​​մասին, որ այստեղ՝ մեր շուրջը, Եվրամիությունում, շատ բան սխալ է ընթանում, կոռումպացված ղեկավարություն է աշխատում, և ամբողջովին կորցնում ես ազգային անկախությունդ: Սա պետք է հասկանան Վրաստանում։ Այդպես սկսվեց նաև Ուկրաինայում, հետո ամերիկացիները հեղաշրջում արեցին, և վերջապես դա հանգեցրեց պատերազմի։

Ցանկանում եմ, որ բոլոր վրացիներն ապրեն խաղաղության, ազատության և բարգավաճման մեջ։ Այս բարգավաճումը, խաղաղությունն ու ազատությունը լավ հարաբերությունների կարիք ունեն նաև Ռուսաստանի հետ, ինչպես որ դա Գերմանիայի դեպքում է։ Վրացիները տեսնում են, թե ինչպես են Գերմանիայի ցուցանիշները վատանում, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունն աճում է 4,5 կամ 4 տոկոսով։ Վրացիները կարող են դա օգտագործել նաև որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև, որը չեզոք է և պետք է չեզոք մնա»,- ասել է Ռոբերտ Ֆարլեն։