Ռոբ Պորտման. Վրաստանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է տարածաշրջանում և նրան անհրաժեշտ է մեր օգնությունը
Ռոբ Պորտման. Վրաստանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է տարածաշրջանում և նրան անհրաժեշտ է մեր օգնությունը

Վրաստանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է տարածաշրջանում և նրան անհրաժեշտ է մեր օգնությունը,- այս մասին ասվում է ԱՄՆ սենատոր Ռոբ Պորտմանի հոդվածում, որը տպագրվել է «Wall Street Journal»-ում:

«Ինչպե՞ս կարող է Բայդենը Ժնևում դիմակայել Պուտինին» վերնագրով հոդվածում, ԱՄՆ սենատորը հայտարարում է, որ Արևելյան Եվրոպա կատարած այցի ընթացքում տեսել է, թե ինչպես է Ռուսաստանը ապակայունացնում երիտասարդ ժողովրդավարությունները:

Ռոբ Պորտմանի խոսքով, Ռուսաստանը շարունակում է բռնազավթել և ռազմականացնել ապօրինի օկուպացված տարածքները Վրաստանում և Ուկրաինայում:

«Նախորդ շաբաթ ես սենատորների փոքր, երկկուսակցական խմբի հետ ուղևորվեցի Արևելյան Եվրոպա՝ հանդիպելու Ուկրաինայի, Լիտվայի և Վրաստանի ղեկավարների հետ: Այս նախկին խորհրդային հանրապետությունները դարձել են Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցները, քանի որ նրանց քաղաքացիները փնտրում էին ժողովրդավարական ապագա՝ ավելի շատ ազատությամբ և բարեկեցությամբ: Բայց նրանք մեր օգնության կարիքն ունեն: Այս ուղևորության մեջ ամենամտահոգիչը Ռուսաստանի նոր ջանքերն էին՝ ուղղված այս երիտասարդ ժողովրդավարության ապակայունացմանը: Նրանցից յուրաքանչյուրը բախվում է Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը, ներառյալ սահմանին ռազմական սպառնալիքները, կիբերհարձակումները և քաղաքական ապատեղեկատվական արշավները: Ռուսաստանը շարունակում է օկուպացնել և ռազմականացնել ապօրինի բռնազավթված տարածքները Ուկրաինայում և Վրաստանում», – գրել է Ռոբ Պորտմանը: