Ռոբ Բաուեր. Արևմուտքում խաղաղ բնակիչները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ համապարփակ պատերազմի
Արևմուտքում խաղաղ բնակիչները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ համապարփակ պատերազմի,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ Ծովակալ Բաուերն ասել է, որ Շվեդիան ճիշտ է վարվել՝ կոչ անելով բնակչությանը պատրաստվել պատերազմի։
«Մենք պետք է սկսենք գիտակցել, որ ամեն ինչ չէ, որ ըստ պլանի է, առաջիկա 20 տարում ամեն ինչ շոկոլադում չի լինելու: Ես չեմ ասում, որ վաղը վիճակը կբարդանա, մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք խաղաղ վիճակում։ Դրա համար մենք պլաններ ունենք, պատրաստվում ենք հակամարտության Ռուսաստանի և ահաբեկչական խմբավորումների հետ, եթե նրանք հարձակվեն մեզ վրա։ Մենք ոչ մի տեսակի հակամարտություն չենք փնտրում, բայց եթե մեզ վրա հարձակվեն, մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է Ռոբ Բաուերը։