Ռկոնի գյուղի հարակից անտառում արդեն երկրորդ օրն է պայքարում են հրդեհի դեմ
Կասպիի մունիցիպալիտետի Ռկոնի գյուղի հարակից անտառում արդեն երկրորդ օրն է պայքարում են հրդեհի դեմ:
Բարդ ռելիեֆի պատճառով, տեղում բարդացել է աշխատանքային գործընթացը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 45 հրշեջ-փրկարար:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունում, ընթանում են տեղայնացման աշխատանքներ և այս փուլում հրդեհի մարման գործընթացին ուղղաթիռ ներգրավելու անհրաժեշտություն չկա:
Ռկոնի անտառում երեկ հրդեհ էր բռնկվել: Հրդեհի օջախները բնակավայրից հեռու է 10 կիլոմետրով: