Ռիշի Սունաք. Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնել Հայաստանի հետ երկարատև հակամարտությանը
Ռիշի Սունաք. Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնել Հայաստանի հետ երկարատև հակամարտությանը

«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության կհասնեն մինչև Բաքվի կլիմայի փոփոխության գագաթնաժողովը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Մեծ Բրիտանիան աջակցում է նոր տրանսպորտային կապերին Կասպից ծովով։ Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնել Հայաստանի հետ երկարատև հակամարտությանը։ Ավելի կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերումը մինչև COP29-ը։ Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հարցում։ Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության»,- ասվում է կոչում։

Այս տարվա նոյեմբերին Բաքվում կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովը։