Ռիշի Սունակը նշում է, որ բրիտանական հետախուզական ծառայություններն ինքնուրույն կհաստատեն Գազայի հիվանդանոցի վրա հարձակման փաստերը
Ռիշի Սունակը նշում է, որ բրիտանական հետախուզական ծառայություններն ինքնուրույն կհաստատեն Գազայի հիվանդանոցի վրա հարձակման փաստերը

Բրիտանական հետախուզական ծառայություններն ինքնուրույն կպարզեն Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ կապված փաստերը։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

«Մենք չպետք է շտապենք եզրակացություններ անել, քանի դեռ չունենանք այս սարսափելի իրավիճակի մասին բոլոր փաստերը։ Այսօր առավոտյան հանդիպեցի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, ինչպես նաև հետախուզության կոմիտեի նախագահի հետ։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մեր հետախուզական ծառայություններն արագորեն վերլուծում են ապացույցները՝ փաստերը ինքնուրույն պարզելու համար»,- ասել է Սունակը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։