Ռիշի Սունակը այսօր կժամանի Եգիպտոս
Ռիշի Սունակը այսօր կժամանի Եգիպտոս

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այսօր կժամանի Եգիպտոս՝ իր գործընկերների հետ քննարկելու Իսրայելի և Գազայի ներկայիս իրավիճակը։

Սունակը կքննարկի տարածաշրջանային էսկալացիան և քաղաքացիական անձանց հետագա կորուստները կանխելու անհրաժեշտությունը»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

Ավելի վաղ Ռիշի Սունակը հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին և կոչ արել Սաուդյան Արաբիային նպաստել Մերձավոր Արևելքում կայունությանը: