Ռիշի Սունակ. Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակներին և արմատախիլ արել ազատությունն ու ժողովրդավարությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Ռուսաստանի զանգվածային հրթիռակոծությունը Ուկրաինայի քաղաքների վրա ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին և արմատախիլ արել ազատությունն ու ժողովրդավարությունը։
Այս մասին սոցիալական ցանցում հայտարարություն է արել Ռիշի Սունակը։
«Ուկրաինական քաղաքների վրա այս զանգվածային հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինը ոչնչի առաջ կանգ չի առնելու, քանի դեռ չի հասել իր նպատակին և արմատախիլ արել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Մենք չենք թողնի, որ նա հաղթի: Մենք պետք է շարունակենք Ուկրաինայի կողքին լինել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Տեղեկության համար՝ դեկտեմբերի 29-ին Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել ուկրաինական քաղաքների վրա։ Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ Ռուսաստանի թիրախ են դարձել մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Կիևը, Լվովը, Օդեսան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 18, վիրավորվել՝ 132 մարդ։