Ռիշի Սունակ. Նրանք, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ին, պատասխանատու են այս սարսափելի հարձակման համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մասնակցել է Լոնդոնի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին մատուցված պատարագին։
Վարչապետի խոսքով՝ ինքը ամեն ինչ անելու է երկրում ապրող հրեական համայնքի անվտանգությունն ապահովելու համար։
«Ես եկել եմ այստեղ կանգնելու ձեր կողքին ձեր վշտի պահին, երբ մենք սգում ենք այս սարսափելի ահաբեկչության զոհերին: Նրանք, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ին, պատասխանատու են այս սարսափելի հարձակման համար։ Նրանք ազատամարտիկներ չեն, ահաբեկիչներ են։ Այս իրադարձությունները երկու կողմ չունեն: Ես կանգնած եմ Իսրայելի կողքին: Միացյալ Թագավորությունը կանգնած է Իսրայելի կողքին այս ահաբեկչության դեմ պայքարում այսօր, վաղը և միշտ»,- ասել է Սունակը։