Ռիշի Սունակ. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Պաղեստինի պետականության ճանաչման հարցում չի փոխվել
Պաղեստինի պետականության ճանաչման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել. Այս մասին «Sky News»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Սունակը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը Գազայում հրադադարից հետո՝ չսպասելով Իսրայելի և Պաղեստինի միջև երկու պետությունների լուծման շուրջ երկար տարիների բանակցությունների արդյունքներին:
«Դիրքորոշումը, որը երկար ժամանակ է, ինչ որդեգրում է կառավարությունը, այն է, որ մենք ճանաչում ենք պաղեստինյան պետությունը, երբ այն կօգնի խաղաղ գործընթացին։ Կարծում եմ, որ Քեմերոնի խոսքերը չափից դուրս են մեկնաբանվել»,- ասել է Սունակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ այժմ պետք է լուծվեն ավելի կարեւոր հարցեր, ինչպիսիք են Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող մարդկանց ազատ արձակումը։