Ռիշի Սունակ - Մենք հութիներին կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, Մեծ Բրիտանիան միշտ կաջակցի նավարկության ազատությանը և առևտրի ազատ հոսքին
Ռիշի Սունակ - Մենք հութիներին կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, Մեծ Բրիտանիան միշտ կաջակցի նավարկության ազատությանը և առևտրի ազատ հոսքին

Միացյալ Թագավորությունը միշտ կաջակցի նավարկության ազատությանը և առևտրի ազատ հոսքին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Եմենում հութիների թիրախների վրա հարձակումից հետո։

Սունակը բացատրում է, որ նշված հարձակումը ինքնապաշտպանության համար անհրաժեշտ և համաչափ գործողություն է։

Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրեց հութիներին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար, որոնք, ըստ Սունակի, զգալի խափանումներ են առաջացրել առևտրի կարևորագույն ճանապարհին և բարձրացրել ապրանքների գները:

«Մենք հութիներին կոչ ենք անում դադարեցնել իրենց հարձակումները և միջոցներ ձեռնարկել դեէսկալացիայի համար»,- ասել է Ռիշի Սուքանը։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարձակումներ են սկսել Եմենում «հութիների» օբյեկտների վրա։