Ռիոնիի կիրճում, որտեղ որոշ տեղացիներ բողոքում են «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ, ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել
Ռիոնիի կիրճում, որտեղ որոշ տեղացիներ բողոքում են «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ, ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով, երկուսն էլ բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ եւ 173-րդ հոդվածներով: 166-րդ հոդվածը ենթադրում է մանր խուլիգանություն, իսկ 173-րդ հոդվածը՝ ոստիկանության պահանջին անհնազանդություն:
Ըստ ՆԳՆ-ի, «Նամախվանի» ՀԷԿ-ի նախապատրաստական աշխատանքների վերսկսման կապակցությամբ առավոտվանից ոստիկանությունը մոբիլիզացվել է Ռիոնի կիրճում, իսկ քաղաքացիների տեղաշարժը որոշակի ուղղություններով ժամանակավորապես սահմանափակված է: