«Ռիոնիի կիրճի պահապաններ» շարժումը բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մոտ անցկացնում է «Ռաճան չի վաճառվում» ակցիան
«Ռիոնիի կիրճի պահապաններ» շարժումը բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մոտ անցկացնում է «Ռաճան չի վաճառվում» ակցիան։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք պահանջում են չեղյալ համարել Ռաճայի 104 712 հա անտառների համար 2022 թվականին տրված լիցենզիան, ըստ որի՝ Ռաճայի անտառները 49 տարի վարձակալությամբ տրվել են գործարար Դավիթ Խիդաշելիին։
Բացի այդ, ակցիայի կազմակերպիչներից Վառլամ Գոլեթիանիի խոսքով, արդեն մեկ շաբաթ է, ինչ բողոքի ակցիան շարունակվում է նախարարության դիմաց 24 ժամ, թեև ոստիկանությունը խոչընդոտում է նրանց բողոքը։ Գոլեթիանիի խոսքով՝ իրավապահները ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս ժամանակավոր կացարան և գեներատոր դնել։