Ռիոնի գետում ընթացող որոնողական աշխատանքներին ներգրավվել են լրացուցիչ ուժեր
Ծղալտուբոյի քաղաքապետարանի Նամոխվանի գյուղում՝ Ռիոնի գետի վրա ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Ըստ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացված:
Գործընթացին ներգրավված է Թբիլիսիից ժամանած Արտակարգ իրավիճակների արձագանքման հատուկ բաժնի թիմը՝ բաղկացած 20 հրշեջ-փրկարարներից: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ջրի արձագանքման բաժնի փրկարարները Նամոխվանի են ժամանել Սամեգրելոյի, Գուրիայի և Աջարիայի մարզերից: Վեց ջրասուզորդ մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին՝ ութ նավակներով և անհրաժեշտ բոլոր սարքավորումներով տարածքը դիտարկելով:
Դեպքի վայրում ստեղծվել է հատուկ դաշտային շտաբ՝ հրշեջ-փրկարարական վարչության պետ Դավիթ Սուխիշվիլիի գլխավորությամբ:
Երիտասարդ տղամարդու որոնումը սկսվել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից, բոլոր համապատասխան ծառայությունների հետ միասին, ծանուցումն ստանալուն պես: Առայժմ հատուկ միջոցներ են ձեռնարկվում Ռիոնի գետում», – ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ: