Ռիոնի գետի վրա ընթանում է Փոթիի նոր կամրջի և մոտեցնող ճանապարհների շինարարությունը
default
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Փոթիում, Ռիոնի գետի վրա ակտիվորեն ընթանում է նոր կամրջի և մոտեցնող ճանապարհների շինարարությունը:
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ Ռիոնի գետի վրա կառուցվում է պողպատբետոնե ավտոմոբիլային կամուրջ: Դրա երկարությունը 436 մետր է, իսկ մոտեցնող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2 կմ:
«Փոթիի կամուրջը բաղկացած է ընդհանուր առմամբ հինգ հենամեջ ունեցող կառուցվածքից, և մետաղական հեծանների տեղադրումն իրականացվել է գետի երկու ափերից: Աշխատանքների ամենաբարդ մարտահրավերն էր գետի հունի կենտրոնական հատվածում գտնվող 3-րդ հենամեջի տեղադրումը, որը հաջողությամբ հաղթահարվել է, և նշված հատվածում հեծանի մոնտաժն արդեն ավարտված է: Այս փուլում կամրջի երկու կողմերից կառուցված կառուցվածքներն վերջնականապես միացվել են միմյանց:
Փոթիում ներկայումս գոյություն ունեցող ճանապարհն անցնում է հիդրոհանգույցով, որի տեխնիկական պարամետրերը չեն բավարարում ավտոտրանսպորտի անխափան և անվտանգ տեղաշարժին: Նոր պողպատբետոնե 5-հենամեջանոց կամրջի կառուցումը կլուծի առկա խնդիրները և Փոթիի ուղղությամբ բարձր ինտենսիվության միջազգային նշանակության ճանապարհին կապահովի անվտանգ ավտոմոբիլային երթևեկություն և անխափան տարանցիկ հաղորդակցություն:
Փոթիի կամուրջը Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու բաղկացուցիչ մասն է: Արաագընթաց ավտոմայրուղին Եվրոպայի և Ասիայի երկրների միջև ամենակարճ կապող ճանապարհն է: Մայրուղու տեղադիրքի հաշվառմամբ՝ այն կդառնա հիմնական տրանսպորտային օղակը Սև ծովի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի միջև: Կամրջի շինարարության արժեքը կազմում է 60.8 միլիոն լարի և իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ADB) ֆինանսական աջակցությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթած «MIRBUD-CS համատեղ ձեռնարկություն» ընկերությունը»,- ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տարածած տեղեկատվության մեջ: