Ռիկոտի լեռնանցքում թեթև մեքենաների երթևեկության ժամերն ավելանում են
Հունիսի 17-ից կփոխվի Ռիկոտիի լեռնանցքում սահմանված երթևեկության հատուկ ռեժիմը. Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
«Նոր ռեժիմի համաձայն՝ հունիսի 17-ի առավոտյան ժամը 6-ից 3 ժամով կավելանա թեթև և մարդատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռիկոտի լեռնանցքով (Սուրամիի հանգույցից մինչև Զեստաֆոն) 3 ժամով. մարդատար մեքենաները կշարժվեն ժամը 06:00-ից 21:00-ն: Ժամը 23:00-ից մինչև 05:00-ն կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի երկկողմանի։
Բացի այդ, 24-ժամյա մոնիթորինգը կշարունակվի Ռիկոտի լեռնանցքի հատվածում։
Կենցաղային նշանակության Գոմի-Սաչխերե-Չիաթուրա Զեստաֆոնի ավտոճանապարհին օրվա և գիշերվա ցանկացած ժամի թեթև մեքենաների երթևեկությունն ազատ է։
Ռիկոտի մայրուղու վրա ապրիլից գործում է հատուկ ռեժիմ»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ։