Ռիկոտի լեռնանցքում սողանքային տարածքի ուսումնասիրման աշխատանքները շարունակվում են
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրի մոտ (Ռիկոթի լեռնանցք) շարունակվում է զարգացած սողանքային գործընթացի ուսումնասիրությունը։
Նրանց հաղորդումների համաձայն՝ տվյալ փուլում իրականացվում է սողանքային տարածքի համալիր ուսումնասիրություն, կատարվում են տեղագրական, երկրաֆիզիկական, երկրաբանական ուսումնասիրություններ։
«Հետազոտությանը մասնակցում են ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետներ, որոնք, հավանաբար, շաբաթվա վերջին կներկայացնեն առաջին եզրակացությունը։ Հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա հնարավոր կլինի քննարկել երթևեկության վերականգնման հարցը։
Չումաթելեթի-Խևի հատվածում, որտեղ գտնվում է սողանքային տարածքը, հիմնական ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկվում են միջազգային ընկերության կողմից, որի հրավերով սողանքային տարածքի ուսումնասիրությամբ ներգրավված են վրացի և արտասահմանցի բարձրակարգ մասնագետներ։
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կմ-ի մոտակայքում առաջացած սողանքների պատճառով Ռիկոթիի լեռնանցքի հատվածում մարտի 30-ից արգելվել է ավտոմոբիլների տեղաշարժը»,- ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։