Ռիկոտի լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է
Ռիկոտի լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ իրականացված աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրում (Ռիկոտի լեռնանցք) վերականգնվել է երթևեկությունը։

Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այսօր՝ ժամը 07:00-ից, նշված հատվածում երթևեկությունն արգելվել էր։