Ռիկոթիում վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը
Ռիկոթիում վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը

Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 169-րդ կմ-ում (Ռիկոթիի լեռնանցք) վերականգնվել է երթևեկությունը,- այս մասին ասվում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ տեղաշարժը կիրականացվի սահմանված հատուկ ռեժիմի համաձայն։

Այսօր առավոտյան հորդառատ անձրևի հետևանքով Ռիկոթիում իջած սողանքը սահմանափակել է երթևեկությունը։ Տեղում մաքրման աշխատանքները շարունակվում էին մի քանի ժամ։