Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Ռիկոթի հատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են առավոտից։ Տեղում աշխատում է ծանր տեխնիկա։
Ռիկոթիում խնդիրները ստեղծվել են հորդառատ անձրեւի հետեւանքով։ Ճանապարհների դեպարտամենտի տեղեկություններով՝ հորդառատ անձրեւի հետեւանքով մի քանի վայրերում տեղի են ունեցել սողանքներ։
Այս պահին Ռիկոթիում երթեւեկությունը արգելափակված է։
«Կատարվում են ակտիվ մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու համար», – հայտնում են Ճանապարհների վարչությունից։