Ռիկոթիի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը
Բաղդադից Թբիլիսի մեկնող մինիվենը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիկոթի թունելի մոտ։
Տուժածները շտապօգնության խմբերով տեղափոխվել են հիվանդանոց։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։