Ռիկոթիի մայրուղու Խևի-Ուբիսա հատվածը կառուցող ընկերության հետ կնքվել է պայմանագիր
Վրաստանի ճանապարհային վարչության և Ռիկոթիի մայրուղու Խևի-Ուբիսա հատվածը կառուցող «Hunan Road and Bridge Construction Group» չինական ընկերության միջև կնքվել է պայմանագիր:
12.2 կիլոմետր երկարությամբ հատվածում նախատեսվում է կառուցել չորս գծանի ճանապարհ, 35 նոր կամուրջ և 18 թունել: Ավտոմայրուղու շինարարությունը պետք է ավարտվի երեք տարում: Աշխատանքի արժեքն է 732 296 478 լարի: