Ռիկոթիի լեռնանցքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները հանվել են: Տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։
Այս պահին սահմանափակումները հանված են և թույլատրվում է տեղաշարժը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ձյան առատ տեղումների պատճառով Ռիկոթիի լեռնանցքում տեղաշարժը սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, գիշերը շարունակվել են մաքրման աշխատանքները։